Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.01.2024 | 00:01

ԶՔեզ, որ յամենայնի գթած եւ մարդասէր Տէրդ ես,
աղաչեմք հանապազ,
զի զօրացուսցես զմեզ օր ըստ օրէ
կալ ի կարգի կրօնաւորութեան մերում:
Թեթեւացո՛, Տէ՛ր,
զքաղցր լուծ Քո,
զոր եդիր ի վերայ մեր.
զի կարասցուք կալ ի պատուիրանի Քում
եւ զհաճոյսն առնել առաջի Քո յամենայն ժամ
ի տուէ եւ ի գիշերի,
հրեշտակային երգակցութեամբ զՔեզ օրհնել,
զՔեզ գովել եւ Քեզ գոհութիւն
եւ փառս մատուցանել ամենազօր տէրութեանդ
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.
ամէն:

Դիտվել է՝ 3201

Մեկնաբանություններ